Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարուխ Սամուել Բլումբերգի ծննդյան օրը դարձավ:


Առաջին նմանատիպ օրն անց էր կացվել 2008թ. Հեպատիտի դեմ պայքարի միջազգային միության (ալյանսի) նախաձեռնությամբ: 2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս ամսաթիվն անցկացրեց օրացույցի մեջ և, այդպիսով, Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ ստացավ:


ԱՀԿ-ն աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Քիչ կարևոր չեն նաև կանխարգելիչ միջոցառումները` ախտորոշում իրականացնելը, հեպատիտ B-ի դեմ պատվաստումներ կատարելը և այլն:


Հեպատիտի վիրուսները համարվում են մարդկության առողջությանը սպառնացող հիմնական գործոններից: ԱՀԿ տվյալներով, հեպատիտն ամբողջ աշխարհում վարակել է մոտ 2 միլիարդ մարդ, այսինքն` մոլորակի վրա բնակվող ամեն երրորդ բնակչին: Որոշ երկրներում վիրուսային հեպատիտ A-ով վարակվել է բնակչության մեծ մասը, իսկ բնակչության տասներորդ մասը հեպատիտ B և C վիրուսների կրողներ են:


Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացնում են վիրուսային հեպատիտը. այն լյարդի բջիջներում բազմանալուն ընդունակ վիրուսն է հարուցում: Տարբեր վիրուսներով հարուցված հեպատիտները տարբեր ձևերով են փոխանցվում, սակայն նրանք բոլորն էլ կարող են լյարդի սուր և քրոնիկ բորբոքում առաջացնել, որը հաճախ հանգեցնում է ցիռոզի և քաղցկեղի:


Հեպատիտից պաշտպանվել կարելի է երկու եղանակով: Առաջին հերթին կարելի է փորձել խուսափել վարակվելուց` պահպանել հիգիենա (սա կարևոր է A և E վիրուսներից պաշտպանվելու համար), պետք է զգույշ լինել արյան փոխներարկման և սեռական հարաբերությունների ժամանակ (սա կօգնի պաշտպանվել B և C վիրուսներից): Երկրորդ տարերակի դեպքում կարելի է պատվաստում կատարել: Սովորաբար, պատվաստանյութը մարդուն հուսալիորեն պաշտպանում է A և B վիրուսներով վարակվելուց:


Պաշտպանության այս երկու մեթոդներն ուշադրության կենտրոնում են գտնվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Մարդկանց պատմում են կանխարգելիչ միջոցառումների կարևորության մասին, մատակարարում տեղեկատվական նյութեր, նախազգուշացնում վտանգի մասին:


Ի դեպ, օրն ունի իր խորհրդանիշը` «Երեք իմաստուն կապիկներ», և համապատասխան կարգախոսը` «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասում», որպես հեպատիտի խնդիրների հանդեպ ժամանակակից հասարակության վերաբերմունքի ցուցանիշ, այսինքն` այն անտեսելը:


Այդ պատճառով, Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշելն, առաջին հերթին, ուղղված է նշված խնդրի վրա հասարակության և մասնագետների ուշադրությունը գրավելուն, կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ  յուրաքանչյուր երկրի քաղաքացու հետաքրքրության բարձրացմանը: Յուրաքանչյուր մարդու կողմից հիգիենային վերաբերող գիտելիքնեըը գործնականում կիրառելը, հեպատիտ A և B իմունիզացիայի կարևորությունը ճանաչելը, ինչպես նաև պատվաստման ընկերությունների մասնակցությունը հնարավորություն կտան պահպանել  ո՛չ միայն տվյալ երկրի, այլև ամբողջ երկրագնդի բնակչության առողջությունը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ